Առանձնատուն | Վարձ
Երևան, Վահագնի թաղ, Վահագնի թաղ.
ID 166941
| $ 5,151 |
Գինը վերջնական չէ,կարող է փոխվել:
Դիտումների քանակ - 94
  • 6 Սենյակ
  • 700 Ք.Մ (Հողի մակերես)
  • 400 Ք.Մ (Տան մակերես)
  • 2 Հարկ
  • 3 Մ
  • 3
Շինության տիպը
Մոնոլիտ
Վիճակը
Վերանորոգված

Ինֆորմացիա

Վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 400 քմ է, հողատարածքը՝ 700 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի լուսավոր և հարմարավետ սենյակներ` հագեցած նրբաոճ կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Տան հարդարանքը և սենյակները ներդաշնակ են միմյանց, որը ստեղծում է հաճելի հանգստի միջավայր: Տեղադրված են եվրոպական արտադրության բարձրորակ փայտյա պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով: Լոգասենյակները սալիկապատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով ու լոգախցիկներով: 1-ին հարկում կա ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ (մաստերբեդրում), լվացքի սենյակ, 1 սանհանգույց և խաղասենյակ` սեղանի թենիսով, 2-րդ հարկում կա նախամուտք, 4 ննջասենյակ (մաստերբեդրում), գրադարան և 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Բոլոր ննջասենյակներն ունեն լոգասենյակներ: Խոհանոցից կա մուտք դեպի ամառային զրուցարան, որտեղ հաճելի է ամռանը նստել և զովանալ ու վայելել կանաչապատ տեսարանը: Այգում առկա են դեկորատիվ ծառեր, ճոճաթոռ ու մանղալ: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կա «Շանթ» անունով արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

Կոմունալ հարմարություններ

  • Ջեռուցում
  • Ինտերնետ
  • Էլեկտրոէներգիա
  • Օդորակիչ
  • Խմելու ջուր
  • Մշտական ջուր

Լրացուցիչ

  • Եվրոպատուհան
  • Սալիկ
  • Գեղեցիկ տեսարան
  • Կանգառի մոտ

Գնահատական

Առանձնատուն | Վարձ
Երևան, Վահագնի թաղ, Վահագնի թաղ.
ID 166941
| $ 5,151 |
Գինը վերջնական չէ,կարող է փոխվել:
Դիտումների քանակ - 94
  • 6 Սենյակ
  • 700 Ք.Մ (Հողի մակերես)
  • 400 Ք.Մ (Տան մակերես)
  • 2 Հարկ
  • 3 Մ
  • 3
Շինության տիպը
Մոնոլիտ
Վիճակը
Վերանորոգված