Խորհուրդներ, թե Ինչպես արագ և արդյունավետ վաճառել անշարժ գույք

29.08.2016
Խորհուրդներ, թե Ինչպես արագ և արդյունավետ վաճառել անշարժ գույք

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Անպայման համոզվեք, որ գնորդը իսկապես մտադրություն ունի գնել ձեր անշարժ գույքը Երևանում, և նա իսկապես ունի ողջ անհրաժեշտ գումարը: Շատ հաճախ վաճառողները լրջորեն չեն մոտենում գնորդի գնունակությանը, և արդյունքում չկայացած գործարքը կարող է նաև մեծ հիասթափություն առաջացնել:

2. Երբևէ ձեր գովազդում իրականությանը չհամապատասխանող ոչինչ մի նշեք, քանի որ դա միայն կհիասթափեցնի ձեզ այցելած “գովազդային” հաճախորդին: Եթե անշարժ գույքը իրականում լավ վիճակում չէ, ապա անպայման պետք է նշել «անհրաժեշտ է վերանորոգում»: Անշարժ գույքի գործակալի հետ նույնպես պայմանավորվեք, որպեսզի ձեր հայտարարություններում դուք նշում եք միայն ճշմարտություն:  

3. Անպայման լուսանկարեք բնակարանը հնարավորինս բարձր որակով և տարբեր դիրքերով:

4. Ձեր հայտարարությունը տեղադրեք ինտերնետում, քանի որ այժմ բնակարան փնտրող մարդկանց մեծ մասը օգտվում է ինտերնետի ծառայությունից, և այդպիսով վերջիներիս համար առավել հարմարավետ կլինի տեսողական պատկերացում կազմել հետաքրքրող օբյեկտի մասին:

5. Վաճառքից առաջ անպայման կատարեք կոսմետիկ վերանորոգում` հակառակ դեպքում գնորդը բավականին կհիասթափվի, եթե անսարքություն նկատի որևէ հատվածում:

6. վաճառքի հանելուց հետո ձեր հեռախոսը անհրաժեշտ է միշտ հասանելի լինի: "Թեժ կապ"-ի մեջ լինելով` դուք կկարողանաք յուրաքանչյուր ժամանակ մոտենալ Ձեր անշարժ գույքին և ներկայացնել Ձեր անշարժ գույքը Երևանում:

7. Անշարժ գույքի գործակալը նույնպես պետք է միշտ հասանելի լինի (եթե, իհարկե, դուք օգտվում եք գործակալի ծառայությունից):      Հիշե′ք, հավանական գործարքը կարող է խափանել այն հանգամանքը, երբ գնորդը անհրաժեշտ պահին չի կարողանում կապ հաստատել վաճառողի հետ:

8. Հարկավոր չէ սպասել գների բարձրացման: Անշարժ գույքը հնարավոր է շահավետ վաճառել նույնիսկ անկախ գործող տնտեսական ժամանակահատվածից, իսկ գների բարձրացմանը սպասելը, ընդհակառակը, կարող է բավականաչափ գումարի կորստի հանգեցնել:

 

Այսպիսով, եթե դուք արդեն որոշել եք վաճառել անշարժ գույք Հայաստանում, ապա վաճառեք և մի՛ հապաղեք: Եթե դուք հետևեք վերը նշված խորհուրդներին, գործարքը անպայման հաջողությամբ կավարտվի: