Ուշադրություն` Ձեր պրոֆիլը ակտիվ չէ, հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ:                    
                    
                        Ուշադրություն` խնդրում ենք հաստատեք գրանցումը Ձեր Էլ-հասցեի միջոցով:                    
                    
                        Ուշադրություն` Սխալ էլ-հասցե/ID կամ գաղտնաբառ:                    
                    
                        Սպառված                    
                    
             
         
        
            
                         «Ռիելթորս»  ընկերությունը իրենից ներկայացնում է տեղեկատվության հետ աշխատող գործիքների համալիր, որը թույլ է տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը, որոնք ուղղված են հաճախորդների հետ հարաբերությունների լավացմանն՝ յուրաքանչյուր հաճախորդի անհատական ցանկությունների վրա հիմնված: Ընկերությունը նպատակ է հետապնդում կենտրոնացված օնլայն անշարժ գույքի շուկայի միջոցով աջակցել անշարժ գույքի գործակալություններին և գործակալներին ընդլայնելու իրենց գործունեությունը` ստեղծելով հնարավորություններ մուտք գործել նոր շուկաներ, ներգրավել նոր հաճախորդներ, ձեռք բերել նոր գործարքներ: «Ռիելթորս» ընկերության ծրագիրը հնարավորություն է տալիս տեղադրել Ձեր անշարժ գույքի տվյալները միաժամանակ մի քանի կայքերում (օր.՝ www.realtors.am , www.myrealty.am), զերծ պահելով Ձեզ յուրաքանչյուր կայքում առանձին հայտարարություններ լրացնելուց և խնայելով Ձեր ժամանակը: 
Ընկերության համակարգը կոչված է բարձրացնելու անշարժ գույքի գործակալների աշխատանքի արդյունավետությունը: «Ռիելթորս» ընկերության ծրագիրը հաճախորդների կառավարման համակարգ է, որը միշտ հասանելի է անկախ Ձեր գտնվելու վայրից, ժամանակից և կապի միջոցից: Ծառայությունը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակակից սարքով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ) մուտք գործել Ձեր` ինչպես անշարժ գույքի, այնպես էլ հաճախորդների տվյալների բազա: Մեր համակարգը ավտոմատ կերպով կարող է գտնել Ձեր հաճախորդների համար համապատասխան առաջարկներ: Ինչպես նաև ծառայությունը ներառում է օրացույց, որի միջոցով կարող եք գրանցել Ձեր առաջիկա աշխատանքները հաճախորդների հետ  (հանդիպում, զանգահարել, ցուցադրել): 
Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր համակարգը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնում է 50%- ով, ինչը կնպաստի Ձեր գործարքների քանակի աճին: 
Realtors.am` գրասենյակը մի´շտ  Ձեզ  հետ!!!