ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2016ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2016 թվականի սեպտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին ժամը 10:00 -ին:
Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
գրավոր դիմում` կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը` բնօրինակի հետ միասին,
անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
պետական տուրքի անդորրագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283),
մեկ լուսանկար` 3x4 սմ չափի (նաև էլեկտրոնային կրիչով):
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնում` (ք. Երևան, Արշակունյաց 7) 2016թ. օգոստոսի 15-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 26.08.2016թ.:
Որակավորումը անցկացվելու է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում` ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում:
Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման թեմատիկ հարցաշարը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am:
Իրավաբանական վարչություն
Օրենսդրության մշակման և որակավորման բաժին
Հեռ. (060) 47-41-14