ՀՀ անշարժ գույքի շուկան 2021թ երկրորդ եռամսյակում

11.09.2021
ՀՀ անշարժ գույքի շուկան 2021թ երկրորդ եռամսյակում

Անշարժ գույքի շուկայի վերլուծությունը կատարվել է հիմք ընդունելով 2021թ երկրորդ եռամսյակում անշարժ գույքի իրավունքների նկատմամբ իրավունքների պետական գրանցումների վերաբերյալ տվյալները և անշարժ գույքի առաջարկի շուկայից հավաքագրված տեղեկությունները։

2021թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50,663 իրավունքի պետական գրանցման գործարք ։ 

Հանրապետությունում 2021 թվականի երկրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում ՝ 31,0 % , իսկ առավել ցածրը՝ Վայոց Ձերի մարզում ՝ 2,0 % :
 

2021 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2021թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 25,1%-ով, իսկ 2020թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ՝ 75,9%-ով ։

Երևան քաղաքում 2021 թվականի երկրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2021թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 28,4%-ով, իսկ 2020թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ՝ 73,2%-ով ։

Հանրապետությունում 2021թվականի երկրորդ եռամսյակում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 36,4 % , գրանցվել է օտարման , իսկ առավել ցածրը՝ 1,5% օրինականացման գործարքների նկատմամբ։ 

Աղբյուրը ՝
cadastre.am