Beeline-ը փոխել է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանները

19.05.2016
Beeline-ը փոխել է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանները

Beeline-ը հայտարարում է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանների փոփոխության մասին: Ըստ նոր ընթացակարգի` անշարժ գույքը վաճառքի է հանվում նվազագույն նախնական արժեքով:

Եթե առաջարկներ ստանալու ժամկետը լրանալու պահին տվյալ շինությունով կամ անշարժ գույքի այլ օբյեկտով հետաքրքրվածություն է ցուցաբերել մեկ գնորդ, նա հնարավորություն է ստանում այն ձեռք բերելու առաջարկված արժեքով, որը չի կարող ցածր լինել մեկնարկային արժեքից: Եթե մեկ շինությունն ունի մի քանի գնորդ, հաղթողը կորոշվի էլեկտրոնային սակարկումների կամ օֆերտայի բարելավված առաջարկների հարցման արդյունքում։

Անշարժ գույքի վաճառքի նոր ընթացակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ, ինչպես նաեւ վաճառքի դրված անշարժ գույքի բոլոր օբյեկտների ամբողջական ցանկին ծանոթանալ կարող եք հետեւյալ հղումով. https://beeline.am/am/nav/aboutPartners?lang=hy