«Բնակարան՝ առանց կանխավճարի» ծրագիրը ներկայացվել է կառավարություն` առանց փոփոխության

11.05.2016
«Բնակարան՝ առանց կանխավճարի» ծրագիրը ներկայացվել է կառավարություն` առանց փոփոխության

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թթ. ազգային ծրագրի, մասնավորապես` մատչելի բնակարանի ապահովության հարցի մասին, ասաց, որ ծրագիրը ներկայացվել է կառավարություն այն տեսքով, ինչ տեսքով կար նախնական տարբերակում: «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ չեն կատարվել»,- ասաց նախարարը:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թթ. ազգային ծրագրի մի ենթաբաղադրիչը բնակարանային ապահովության ծրագիրն է, որը ենթադրում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով երիտասարդ ընտանիքներին բնակարանների տրամադրում: