Ֆրանսիական բանկերը 2015թ. ռեկորդային ծավալով վարկեր են տրամադրել անշարժ գույքի համար

26.04.2016
Ֆրանսիական բանկերը 2015թ. ռեկորդային ծավալով վարկեր են տրամադրել անշարժ գույքի համար

Ֆրանսիական բանկերը 2015թ. 200 մլրդ եվրո ռեկորդային ծավալով վարկեր են տրամադրել անշարժ գույքի համար, գրում է Les Echos-ը՝ վկայակոչելով Observatoire crédit logement CSA անշարժ գույքի քոնսալթինգային ընկերության տվյալները։

Դեկտեմբերի տվյալներով վարկի միջին տոկոսադրույքը կազմել է 2.20 տոկոս, իսկ միջին տեւողությունը՝ 17.5 տարի։ «2015թ. սկզբից մենք վարկավորման ոլորտում ակտիվություն ենք նկատում, ինչը պայմանավորված է վարկավորման բարենպաստ պայմաններով եւ աճող պահանջարկով»,- ասված է CSA-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է RNS-ը։

Բնակարանային վարկերի համար տրամադրված վարկերի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2010թ. եւ կազմել 150 մլրդ եվրո։