Քաղաքացիների ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում

05.11.2015
Քաղաքացիների ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում

 Սույն թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

  Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 8 քաղաքացի, և բոլորն էլ իրենց անհանգստացնող հարցերով ներկայացել էին կադաստրի պետական կոմիտե:

  Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարաբնույթ խնդիրների, մասնավորապես՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, հողերի սեփականաշնորհմանն ու իրավունքների գրանցմանը, տեղեկատվության տրամադրմանը:

  Հանգամանալից ծանոթանալով ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և սեղմ ժամկետներում տալ դրանց համակողմանի և սպառիչ լուծումներ: