Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2015 թվականի օգոստոսին (վերլուծություն)

12.10.2015
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2015 թվականի օգոստոսին (վերլուծություն)

2015 թվականի օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15022 գործարք, որոնց քանակը 2015 թվականի հուլիս ամսվա համեմատ նվազել է 7.7 %-ով, իսկ 2014 թվականի օգոստոսի համեմատ՝ 14.7 %-ով:

2015 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներն, ըստ մարզերի և Երևան քաղաքի, ունեն հետևյալ բաշխվածությունը.

2015 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն, ըստ տեսակների, ունեն հետևյալ բաշխվածությունը.

2015 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4166 օտարման գործարքի 69.0 %-ը կազմել է առուվաճառքը, 30.6 %-ը`  նվիրատվությունը   և

0.4 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.6 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.6 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի  բնակարանները:

 

2015 թվականի օգոստոսին, 2015 թվականի հուլիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքները նվազել են 9.6 %-ով, իսկ 2014 թվականի օգոստոսի համեմատ՝ 2.7 %-ով:

2015 թվականի օգոստոսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 65.3 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2015 թվականի օգոստոսին, 2015 թվականի հուլիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 15.9 %-ով, իսկ 2014 թվականի օգոստոսի համեմատ՝ 16.7 %-ով:

2015 թվականի օգոստոսին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ:

2015 թվականի օգոստոսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 299 բնակարան, որոնց քանակը, 2015 թվականի հուլիսի համեմատ, նվազել է

14.8 %-ով, իսկ 2014 թվականի օգոստոսի համեմատ՝ 26.0 %-ով:

Մանրամասն տեղեկատվությունն այստեղ՝ 

http://file:///C:/Users/My%20Realty/Desktop/news_4353775547_ogostos.pdf