Հայաստանը կպաշտպանի իր քաղաքացիների բանկային գաղտնիքը ԵՏՄ-ում

19.08.2015
Հայաստանը կպաշտպանի իր քաղաքացիների բանկային գաղտնիքը ԵՏՄ-ում

Հայաստանը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական կարգավորողների միջեւ տվյալների փոխանակման մասին արձանագրությունը: ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Փոխանակման ենթակա են միմյանց ֆինանսական համակարգերի մասին տվյալները, մասնավորապես՝ բանկերի ակտիվների, պարտավորությունների եւ սեփական կապիտալի, ապահովագրական ընկերությունների ակտիվների, սեփական կապիտալի, ապահովագրական պահուստների եւ վճարումների մասին: Փոխանակման ենթակա են նաեւ այնպիսի գործարքների մասին տվյալները, որոնց շրջանառությունը թույլատրված է այլ պետությունների արժեթղթերի շուկայում:

Կարող են փոխանակվել նաեւ այլ տվյալներ, որոնց մասին կարգավորող մարմինները (կենտրոնական կամ ազգային բանկերը - խմբ.) կարող են առանձին պայմանավորվել: Այս տվյալների փոխանակումը չի կարող խախտել անդամ երկրների օրենսդրությունը:

«Մենք պայմանավորվել ենք այն դեպքերի մասին, երբ կարգավորողն իրավունք ունի տեղեկություն չտրամադրել գործընկերներին: Այստեղ ներառված են վկայություններ, որոնք Հայաստանի քաղաքացիների եւ ձեռնարկությունների բանկային գաղտնիք կպարունակեն, եթե Հայաստանի Հանրապետությունը դրանում անհրաժեշտություն չտեսնի»,- պարզաբանեց Երիցյանը: