Արտադրող. Չնայած ռուբլու տատանումներին, մուտք գործեցինք ռուսական մանրածախ շուկա

18.08.2015
Արտադրող. Չնայած ռուբլու տատանումներին, մուտք գործեցինք ռուսական մանրածախ շուկա

Ռուբլու կայունացումից հետո հնարավոր կլինի առանց դժվարության մուտք գործնել Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցեր: Այս մասին հավաստեց «Թամարա Ֆրութ» ընկերության նախագահ Բորիս Հովհաննիսյանը:

Ընկերությունը մրգերից եւ հատապտուղներից պահածոներ եւ հյութեր է արտադրում, ինչպես նաեւ թարմ սառեցված հատապտուղներ: «Մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, որ այն բարձր լինի, որքան այն, որ կայուն լինի: Երբ ամեն ինչ կարգավորվի, կշարունակենք բանակցությունները: Բայց հիմա որոշ ժամանակով ստիպված էինք հետաձգել»,- հավելեց Հովհաննիսյանը:

«Թամարա Ֆրութ»-ն արդեն մուտք է գործել «36 6» դեղատների ցանց, որտեղ նաեւ մանկական եւ մարզական սնունդ է վաճառվում: Երեք տեսակի մթերքով ընկերությունը նաեւ ներկայացված է «Մագնիտ» սուպերմարկետների ցանցում: Շարունակվում են բանակցությունները ռուսական «X5 Retail Group» առեւտրային հսկայի հետ, որը «Պյատյորոչկա», «Կոպեյկա» եւ այլ առեւտրային ցանցերի սեփականատերն է: