Արտադրող. Չնայած ռուբլու տատանումներին, մուտք գործեցինք ռուսական մանրածախ շուկա
18.08.2015
Ռուբլու կայունացումից հետո հնարավոր կլինի առանց դժվարության մուտք գործնել Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցեր: Այս մասին հավաստեց «Թամարա Ֆրութ» ընկերության նախագահ Բորիս Հովհաննիսյանը:
Ընկերությունը մրգերից եւ հատապտուղներից պահածոներ եւ հյութեր է արտադրում, ինչպես նաեւ թարմ սառեցված հատապտուղներ: «Մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, որ այն բարձր լինի, որքան այն, որ կայուն լինի: Երբ ամեն ինչ կարգավորվի, կշարունակենք բանակցությունները: Բայց հիմա որոշ ժամանակով ստիպված էինք հետաձգել»,- հավելեց Հովհաննիսյանը:
«Թամարա Ֆրութ»-ն արդեն մուտք է գործել «36 6» դեղատների ցանց, որտեղ նաեւ մանկական եւ մարզական սնունդ է վաճառվում: Երեք տեսակի մթերքով ընկերությունը նաեւ ներկայացված է «Մագնիտ» սուպերմարկետների ցանցում: Շարունակվում են բանակցությունները ռուսական «X5 Retail Group» առեւտրային հսկայի հետ, որը «Պյատյորոչկա», «Կոպեյկա» եւ այլ առեւտրային ցանցերի սեփականատերն է: