Անշարժ գույքի ոլորտում ներդրումների գլոբալ ծավալը մինչև 2020թ. կհասնի 1 տրլն դոլարի. փորձագետներ

17.03.2015
Անշարժ գույքի ոլորտում ներդրումների գլոբալ ծավալը մինչև 2020թ. կհասնի 1 տրլն դոլարի. փորձագետներ

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում ուղղակի ներդրումների ծավալը կարող է մինչև 2020թ. հասնել 1 տրլն դոլարի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով JLL միջազգային խորհրդատվական ընկերության ուսումնասիրությանը:

Փորձագետները նշում են, որ ոլորտում ներդրումային ակտիվությունը վերադարձել է նախաճգնաժամային մակարդակին. աշխարհում կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 2014թ. հասել է 700 մլրդ դոլարի, ինչը համեմատելի է նախաճգնաժամային 2006թ. մակարդակի հետ:

Ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2015թ. կայուն մակրոտնտեսական իրավիճակի ֆոնին տվյալ ցուցանիշը կմեծանա ևս 5-10%-ով: