Չափագրման տվյալների առցանց մուտքագրում
23.12.2020
Չափագրման տվյալներն առցանց մոտքագրելու հնարավորություն e-cadastre.am-ում
2020 թվականի դեկտեմբերի 9-ին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Օրենքի ընդունումից 2 ամիս անց նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Անհրաժեշտ է Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային հարթակում գործող չափագրողների առցանց գրասենյակի միջոցով մուտքագրել չափագրման աշխատանքների վերաբերյալ բոլոր փաթեթները։
2021թ․ առաջին աշխատանքային օրվանից սկսած, համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, մասնագետներին հնարավորություն կընձեռնվի թեստային տարբերակի վրա իրականացնել չափագրման տվյալների մուտքագրման փորձնական աշխատանքներ։
Աղբյուրը՝
cadastre.am