Գործարքների թիվը 2020 թ․ երրորդ եռամսյակում

11.11.2020

Նախորդ եռամսյակի համեմատ 2020 թ․ երրորդ եռամսյակում գործարքների թիվն աճել է 77.0%-ով

2020 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50,978 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 77.0%-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 8.1 %-ով :
Երևան քաղաքում 2020 թվականի երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ․մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ նվազել է 3.5 %-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 5.0%-ով :
Մարզերի քաղաքներում 2020 թվականի երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ․մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել են 2.1%-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 1.9%-ով :

 

Աղբյուրը՝ 

cadastre.am