Նախորդ տարվա համեմատ 2019-ին գործարքների թիվն աճել է

10.02.2020
Նախորդ տարվա համեմատ 2019-ին գործարքների թիվն աճել է

Նախորդ տարվա համեմատ 2019-ին գործարքների թիվն աճել է 14.5%-ով, իսկ գները մայրաքաղաքում՝ 10.8%-ով
 

2019 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186,061 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2018 թվականի համեմատ աճել է 14.5 %-ով:
Երևան քաղաքում 2019 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի համեմատ աճել են 10.8%-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի համեմատ աճել են 5.0%-ով:

 

Աղբյուրը՝ Cadastre.am