Նախորդ ամսվա համեմատ գործարքների թիվն աճել է 17.8 %-ով

30.11.2019

Նախորդ ամսվա համեմատ գործարքների թիվն աճել է 17.8 %-ով
2019 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18’344 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի սեպտեմբերի ամսվա համեմատ աճել է 17.8 %-ով, իսկ 2018 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 16.3 %-ով :
Երևան քաղաքում 2019 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ աճել է 1.7 %-ով, իսկ 2018 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ՝ 11.8 %-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.9%-ով:

Աղբյուրը՝ cadastre.am