«Նոր Հայաստանի մասին 100 փաստերի մեջ» նաև Կադաստրի կոմիտեի աշխատանքն է

17.09.2019
«Նոր Հայաստանի մասին 100 փաստերի մեջ» նաև Կադաստրի կոմիտեի աշխատանքն է

«Նոր Հայաստանի մասին 100 փաստերի մեջ» նաև Կադաստրի կոմիտեի աշխատանքն է

Վանաձորում այսօրվա ասուլիսի սկզբին «Նոր Հայաստանի մասին 100 փաստերի» մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15-րդ և 87-րդ կետերով խոսեց անշարժ գույքի շուկայի, ապա նաև Կադաստրի կոմիտեի բուն աշխատանքի մասին.

«2019 թ. հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1%-ով: 2019-ի հուլիսի 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7%-ով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի, այլ ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին»:

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեում անմիջական աշխատանքին.

«2019 թվականին Կադաստրի կոմիտեն պետական բյուջե կվերադարձնի շուրջ 1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ 5 տարիների ընդհանուր գումարը և կազմում է համակարգի տարեկան բյուջեի մոտ 25 տոկոսը։
2019 թվականին Կադաստրի համակարգի ավտոմեքենաների քանակը 2018 թվականի 74-ից 60 տոկոսով կրճատվել ու հասել է 30-ի։ Իսկ 2018-2019 թվականներին բենզինի խնայողությունը 140 հազար լ է, որը կազմում է մոտ 50 մլն դրամ։ Այսինքն, ծախսը պլանավորվածից 66 տոկոսով պակաս է։
2019 թվականի հոկտեմբեր ամսից 893 աշխատակիցներից 547-ը խրախուսվելու է հիմնականում կատարողական ցուցիչի հիման վրա քանակական և որակական վերլուծության արդյունքում»։

Պետական բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը նույնպես կին է զբաղեցնում։

Աղբյունրը ՝ casastre.am