Թումանյան փողոցի վրա կառուցվող շենքի բնակարանները կտրվեն սոցիալական ծրագրով

22.05.2018
Թումանյան փողոցի վրա կառուցվող շենքի բնակարանները կտրվեն սոցիալական ծրագրով

Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են:

 Այս մասին  ասել է շենքի ֆինանսական հարցերով պատասխանատու, «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարիչ Վոլոդյա Օհանյանը՝ հավելելով, որ կառուցվում է 108 բնակարան, որից 90-ը լինելու է երկուսենյականոց, 18-ը՝ 3:

Նրա խոսքով՝ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019 թվականի օգոստոսի 24-ին:

«Բազմաբնակարան շենքի շինարարության ամբողջ ծավալը կազմում է 1 միլիարդ 580 միլիոն 639 հազար դրամ: Բնակարանները բարեգործական հիմունքներով տրամադրվելու են զոհված ազատամարտիկների, ինչպես նաև պաշտպանության բանակի սպաների և պահեստազորի անձնակազմի ընտանիքներին»,- ավելացրել է Վ. Օհանյանը: