Իսպանական ընկերությունը կվերակառուցի Երևանի մետրոն. €15 մլն կհատկացվի

27.03.2018
Իսպանական ընկերությունը կվերակառուցի Երևանի մետրոն. €15 մլն կհատկացվի

Իսպանական «Ագազոս» ընկերությունը կիրականացնի Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլով նախատեսվող շինարարական աշախատանքները: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է իրականացնել դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգում: Իրականացվելու են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ:

Մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ) 2012-ին կնքած պայամանագրով կտրամադրի մինչև €5 մլն-ի չափով վարկ, նույնքան վարկ է տրամադրելու նաև «Եվրոպական ներդրումային բանկը» (ԵՆԲ): ՀՀ կառավարությունը ևս €5 մլն-ի դրամաշնոր է ստանալու ԵՄ-ից:

Գնել անշարժ գույք

Վաճառել անշարժ գույք