ՀՀ-ում կարող է մետրը $300 ինքնարժեքով բազմաբնակարանների շինարարություն սկսվել

24.02.2018
ՀՀ-ում կարող է մետրը $300 ինքնարժեքով բազմաբնակարանների շինարարություն սկսվել

Հայաստանում նախատեսվում է մատչելի բազմաբնակարան շենքեր կառուցել, որոնց շինարարության արժեքը չի գերազանցի $300-ը: Yerevan Today-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս կարճ ժամանակում մատչելի եղանակով բազմաբնակարան շենքեր կառուցել:

«Դրանց կառուցման ժամանակ օգտագործվում է պենոպլաստ՝ բետոնե շապիկով: Սա աշխարհում տարածված տեխնոլոգիա է»,– նշել է Սարգսյանը:

Նա հայտնել է նաև, որ գործադիրը դիտարկում է երկրում համապատասխան գործարանի կառուցման հնարավորությունը, որը թույլ կտա իրականացնել ինտենսիվ բնակարանային շինարարություն և քաղաքացիներին արտոնյալ հիփոթեքային ծրագրերի շրջանակում բնակարան գնելու հնարավորություն կտա:

Կոմիտեի նախագահի խոսքով, Հայաստանում մոտ 400-450 3-րդ կարգի վթարային բնակելի շենք կա, որոնք վերանորոգման են ենթակա: 4-րդ կարգի վթարային շենքերը 20-30 են, որոնց բնակիչները ենթակա են անհապաղ տեղափոխման։ 1-ին և 2-րդ մակարդակի վթարային շենքերը համարվում են անվտանգ:

Բնակարաններ անմիջապես կառուցապատողից