Անշարժ գույքի գները աճում են: Կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունը

21.02.2018
Անշարժ գույքի գները աճում են: Կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց  կոմիտեի կողմից 2017 թվականի ըն­թաց­քում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

2017 թվականի ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 402.402դիմում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2 %-ով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առցանց մուտքագրվել է 11.215 դիմում։ Նույն տարում կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է 18.069 պայմանագիր, որոնց քանակը 2016 թվականի համեմատ աճել է 22.3 %-ով:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի նկատմամբ իրականացված գործարքներին՝ Մարտին Սարգսյանը նկատեց, որ 2017թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186.585 գործարք, ինչը 2016թ. համեմատ ավել է 7.5 %-ով կամ 13.017 գործարքով։ Իրականացվել է 52.274 օտարման գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 11.8 %-ով, գրավադրման 24.326 գործարք՝ աճել է13.5 %-ով և 9.513 վարձակալության գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 26.4 %-ով:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում: Մասնավորապես, 2017 թվականին 2016 թվականի համեմատ բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով, իսկ մարզերում՝ 5.0 %-ով: Սակայն պետք է նշել, որ 2017թ.դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի աճ, մասնավորապես, Երևանում բնակարանի գները աճել են 1.2%-ով։

2018 թվականին նախատեսված աշխատանքները և իրականացվելիք բարեփոխումները ներկայացնելով՝ Մարտին Սարգսյանն առանձնապես կարևորեց  ARPIS և E-CONSUL համակարգերի ինտեգրումը, դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կարճ տեսահոլովակների ցուցադրումը, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների կատարելագործումը, ինչպես նաև պետական նշանակության թեմատիկ քարտեզագրությունը, ուսումնական և զբոսաշրջային թեմատիկայով քարտեզների ստեղծումն ու հրատարակումը:

Որպես հավելում նշենք, որ, ըստ myrealty.am անշարժ գույքի մասնագիտացված կայքի տվյալների, անշարժ գույքի գների աճ նկատվել է հատկապես 2018թ. Հունվար, Փետրվար  ամիսներին: Ոլորտի մասնագետները նկատում ենշ որ այս միտումե դեռեւս կրելու է շարունակական բնույթ:

Անշարժ գույքը առանց միջնորդի