Օլիգարխները ստիպված են լինելու պատկառելի գույքահարկ վճարել իրենց դղյակների համար

15.02.2018
Օլիգարխները ստիպված են լինելու պատկառելի գույքահարկ վճարել իրենց դղյակների համար

Հայաստանում ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ այլ անձանց, իսկ ամենաթանկ կադասրային արժեք ունեցող տների ցանկում են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ուրիշների տները:

Սակայն Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում:

Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում է տեղադրել «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծն այս տեսքով ընդունվելու եւ գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը: 

Անշարժ գույք առանց միջնորդի