Ցանկանում եմ վարկ վերցնել: Ի՞նչ անել, Ու՞ր գնալ
03.02.2017
Քայլ 1. Ելնելով Ձեր գնում կատարելու նպատակից՝ որոշե'ք վարկի տեսակը (հիփոթեքային վարկ, տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկեր, սպառողական և այլն):
Քայլ 2. Որոշե'ք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ կարող եք վերցնել: Դրանում Ձեզ կօգնի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ, ԼՐԱՑՐԵՔ, ՀԱՄԵՄԱՏԵՔ :
Համեմատություններ կատարելիս՝
ուշադրություն դարձրեք վարկի դիմաց առաջարկվող անվանական տոկոսադրույքին և տարեկան փաստացի տոկոսադրույքին. օգտվեք վարկային հաշվիչից
ուշադրություն դարձրեք տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ չընդգրկված ծախսերին
պարզեք, արդյոք վարկի տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի, թե նվազող մնացորդի նկատմամբ, այլ կերպ ասած՝ ամեն ամիս տոկոսների մարումը նույնն է, թե նվազում է
պարզեք, թե ինչ տարբերակով է մարվում վարկը (մարվում է վարկի տևողության ընթացքում, թե ժամկետի վերջում)
ուշադրություն դարձրեք վարկի մարման ժամանակացույցին,
ուշադրություն դարձրեք վարկային հայտի քննարկման ժամկետներին,
ուշադրություն դարձրեք ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գներին
պարզեք, արդյոք պետք է գրավ թողնեք բանկին և եթե այո, ապա ինչ պայմաններով
պարզեք, թե ինչ արժույթով է տրամադրվում վարկը (դրամով, դոլարով...): Եթե վարկը վերցնում եք դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով, ապա այն կապված կլինի փոխարժեքի փոփոխման ռիսկի հետ, ավելին` արտարժույթով վարկ վերցնելու դեպքում տոկոսադրույքը ավելի բարձր կլինի, քան եթե վարկը վերցնեք դրամով:
Հիշե'ք, Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով
ուշադրություն դարձրեք վարկային պայմանագրի պայմանների խախտման և/կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կիրառվող պատժամիջոցներին
ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա բանկը կարող է միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ: Օրինակ, պայմանագրում կարող է նշված լինել, որ կազմակերպությունը յուրաքանչյուր պահի կարող է փոփոխել տոկոսադրույքը:
Քայլ 5. Նախապատրաստե'ք պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և այցելե'ք կազմակերպություն:
Քայլ 6. Մինչև պայմանագրի ստորագրելը, ուշադիր կարդացե'ք պայմանագրում նշված բոլոր կետերը:
Հիշե'ք, եթե տեղեկատվությունը գրված է փոքր տառերով, ապա չի նշանակում, որ այն պակաս կարևոր է:
Ուշադի'ր եղեք, վարկի տոկոսադրույքը կամ մյուս սակագները նշվում են հաճախ ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթերում: Օրինակ, կարող է նշված լինել այսպիսի պայման «Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից՝ համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»:
Հիշե'ք, Դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են Ձեր պայմանագրի պայմանները:
Քայլ 7. Պայմանագիրը ստորագրելուց հետո չմոռանաք վերցնել կնքված և ստորագրված Ձեր օրինակը:
Աղբյուր՝ https://www.abcfinance.am