Գնե՛ք հիփոթեքով բնակարան նորակառույցներում և հետ ստացեք Ձեր եկամտային հարկը

28.01.2017
Գնե՛ք հիփոթեքով բնակարան նորակառույցներում և հետ ստացեք Ձեր եկամտային հարկը

Ազգային ժողովի կողմից «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարված լրացումը թույլ է տալիս վարձու աշխատողների, անհատ ձեռներեցների և նոտարների եկամտային հարկը վերադարձնել այն պայմանով, եթե նրանք հիփոթեքով բնակարան ձեռք կբերեն նոր կառուցվող կամ կառուցված շենքերում:

 «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, վարկառուի սպասարկման տոկոսներն եկամտային հարկի գումարներից կվճարվեն պետության կողմից:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումումով սահմանվում որ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»:

 

Ըստ այս օրինագծի, վճարված եկամտային հարկի գումարներից բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձվում են, սակայն ոչ ավելի, քան`

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը,

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

Ի դեպ, վարձու աշխատողներին գումարը ենթակա է վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին` տարեկան պարբերականությամբ:

Եկամտային հարկի գումարը հետ վերադարձվելու եռամսյակային պարբերականությունն, ըստ ֆինանսների նախարարության, եկամտային հարկի գումարների հետ վերադարձի ընթացակարգը պարզեցնելու եւ առավել քիչ ծախսատար դարձնելու նպատակով է արվել: