Չինական Հոնկոնգում են գտնվում աշխարհի ամենաթանկ բնակարանները

24.01.2017
Չինական Հոնկոնգում են գտնվում աշխարհի ամենաթանկ բնակարանները

Demographia սերվիսը հրապարակել է բնակարանների հասանելիության միջազգային ամենամյա վարկանիշի արդյունքները:

Վարկանիշի արդյունքների համաձայն` աշխարհի ամենաթանկ բնակատեղիները գտնվում են չինական Հոնկոնգում: Այստեղ գրանցվել են ամենաբարձր գները` ի համեմատ քաղաքացիների միջին վիճակագրական եկամուտի:

Ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է ավստրալական Սիդնեյը, երրորդը` կանադական Վանկուվերը:

Վարկանիշում տեղ են գտել նաև նորզելանդական Օքլենդը, կալիֆոռնիական Սան Խոսեն, ավստրալական Մելբուրնը, ամերիկյան Հոնոլուլուն, Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն: Վարկանիշը եզրափակում են բրիտանական Բորնմուտն ու Դորսեթը:

Նշվում է, որ ամենահասանելի բնակատեղիները գտնվում են ամերիկյան Ռասին, Բեյ Սիթի, Դեքեյթեր, Էլմիր և Իսթ Ստրաուդսբերգ քաղաքներում: