Վերլուծաբանները կանխատեսում են` չնայած Brexit-ին, Մեծ Բրիտանիայում կշարունակեն աճել բնակարանների գները

10.01.2017
Վերլուծաբանները կանխատեսում են` չնայած Brexit-ին, Մեծ Բրիտանիայում կշարունակեն աճել բնակարանների գները

Մեծ Բրիտանիայում բնակարանների գները արդեն երկրորդ ամիսն է մեծ արագությամբ աճում են, որին նպաստում է անշարժ գույքի շուկայում առաջարկի դեֆիցիտով: Սակայն, բրիտանական Halifax վարկային ընկերությունը հաղորդում է, որ 2017 թվականին գների աճը կդանդաղի:

2016 թվականի դեկտեմբերին գները աճել են 1.7%-ով, որը անցած տարվա մարտից սկսած աճի ամենաբարձր ցուցանիշն է: Առաջարկի դեֆիցիտը բրիտանական անշարժ գույքի գների վրա ազդեցություն կունենա նաև 2017 թվականին, նշում են Halifax-ի փորձագետները:

Նրանց կանխատեսումներով, Մեծ Բրիտանիայում 2017 թվականին կարող է բնակարանների գների 1-4% աճ գրանցվել: Այսպիսի իրավիճակը պայմանավորված է բրիտանական տնտեսության անորոշ հեռանկարների հետ, որը իր հերթին կապված է Brexit-ի հետ:

Հիշեցնենք, որ հանրաքվեի նախօրյակին վերլուծաբանները կանխատեսել էին, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո, երկրում անշարժ գույքի գները կնվազեն:

Սակայն այդ կանխատեսումները դեռևս չեն իրականանում, ընդհակառակը գները շարունակում են աճել առաջարկի դեֆիցիտի պատճառով: Մինչև մարտի վերջ, վարչապետ Թերեզա Մեյը պետք է բանակցություններ սկսի` երկրի Եվրոմիությունից դուրս գալու մասին:

Այդ գործընթացը կշարունակվի երկու տարի և կարող է դժվարացնել բրիտանական արտահանողների մուտքը ԵՄ-ի շուկաներ: Brexit-ը բացասաբար կազդի Մեծ Բրիտանիայում տնտեսական աճի վրա և հետևաբար նաև՝ անշարժ գույքի շուկայի վրա: