Իսպանիայում բնակարանների հերթական բանկային վաճառքն է՝ սկսած 40 հազար եվրոյից

09.01.2017
Իսպանիայում բնակարանների հերթական բանկային վաճառքն է՝ սկսած 40 հազար եվրոյից

Իսպանական Cajamar բանկը երկրի ողջ տարածքում վաճառքի է հանել 30% զեղչով 2500-ից ավել անշարժ գույքի օբյեկտներ: Կախված բնակարանների մակերեսի չափսերից և տեղակայման տարածքից, բնակարանների և տների արժեքը տատանվում է 40 000- 212 000 եվրո: Զեղչերը կշարունակվեն մինչև հունվարի 31-ը:

Օբյեկտների մեծ մասը կենտրոնացած է Անդալուզիայում և Վալենսիայում: Բացի այդ, օբյեկտների նշանակալի մասը գտնվում է Մադրիդում, Մուրսիայում, Կատալոնիայում և Կաստիլիայում, ինչպես նաև Լեոնում: Պոտենցիալ գնորդներին առաջարկվում է տարբեր բնակարաններ, որոնք տեղակայված են ինչպես առափնյա շրջաններում, այնպես էլ երկրի ներքին շրջաններում: 

Այսպես, Անդալուզիայում ամենահետաքրքիր տարբերակները կարելի է գտնել Ալմերիա գավառում, օրինակ՝ Գարուչա և Վիկար շրջաններում մեկ և երկու ննջասենյակներով բնակարանները արժեն 56 700-97 500 եվրո:

Ինքնավար Վալենսիայում, Cajamar բանկը 57 100 եվրոյով  երկու ննջասենյակներով բնակարաններ է առաջարկում Բենիկառլո քաղաքի առափնյա շրջանի առաջին գծում: Ֆորմենտերա-դել-Սեգուրա շրջանում երկու ննջասենյակներով դուպլեքս է վաճառվում 40 800 եվրոյով:

Իսկ ինչ վերաբերում է Մադրիդին, ապա այստեղ բնակարանները ավելի թանկ են քան երկրի այլ շրջաններում: Օրինակ՝ Հետաֆե մունիցիպալիտետում երկու ննջասենյակներով բնակարանը վաճառվում է 212 000 եվրոյով, իսկ Վալդեմորո քաղաքում նմանատիպ օբյեկտը առաջարկվում է 123 000 եվրո: