Լեոնարդո Դի Կապրիոն Լոս-Անջելեսում վաճառել է իր տունը

26.12.2016
Լեոնարդո Դի Կապրիոն Լոս-Անջելեսում վաճառել է իր տունը

Օսկարակիր ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վաճառել է Լոս-Անջելեսի իր տունը: Այդ առանձնատունը, որը վաճառքի էր հանվել դեռևս 2016 թվականի սեպտեմբերին, 2.24 մլն դոլարով ձեռք է բերել անհայտ գնորդ, որը նախատեսվածից 160 հազար դոլարով ավելի քիչ է:  Վաճառված տան ընդհանուր մակերեսը 3.407 քառակուսի ֆուտ է: Առանձնատունը, որը կառուցվել է 1930-ականներին, ունի չորս ննջասենյակ, բարով հյուրասենյակ և ջրամբար: Առանձնատան պատուհաններից դեպի օվկիանոս տեսարան է բացվում: Դի Կապրիոն սեպտեմբերին իր տունը գնահատել է 2.395 մլն դոլար, սակայն գործարքի արդյունքում գումարը կազմել է 2.237 մլն դոլար: Իսկ ինքը՝ դերասանը, 2014 թվականին առանձնատունը ձեռք է բերել 2.05 մլն դոլարով:

Ըստ տվյալների, հոլիվուդյան աստղը տուն է վաճառում նաև Մալիբու քաղաքում, սակայն դեռևս չեն գտնվել ցանկացողներ 10.95 մլն դոլարով գնել այն: Ավելի վաղ նշվել էր, որ Կարիբյան ծովի Բելիզ ափի մոտ վաճառքի է հանվել կղզի, որը ցամաքից 6 կմ հեռավորության վրա է գտնվում  և պատկանում է Դի Կապրիոյին: Այդ կղզու արժեքը ռիելթորները գնահատել են 1.89 մլն դոլար: