Դոնալդ Թրամփի մանկության տան միջոցով փորձում են մեծ գումարներ աշխատել

24.12.2016
Դոնալդ Թրամփի մանկության տան միջոցով փորձում են մեծ գումարներ աշխատել

Ոմն անանուն ներդրող գնել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մանկության տունը Նյու Յորքում՝ ենթադրաբար 1,25 մլն դոլարով:  

Այդ տան նախկին սեփականատերերը՝ Իսահակ և Կլաուդիա Կեվտենբերգները, գնել են այն 782 500 դոլարով: Ավելի ուշ այդ զույգը որոշել էր բաժանվել, և 2016 թվականի հուլիսին տունը վաճառքի է հանել 1.65 մլն դոլարով: Այս գնով հաճախորդ չի գտնվել և գինը իջեցվել է մինչև 1.39 մլն դոլար: Բայց դա նույնպես չի օգնել և Կեվտենբերգները, հոկտեմբերին որոշել են վաճառել տունը 849 հազար դոլարով:

Ընտրություններին ընդառաջ, երբ պարզ դարձավ, որ Թրամփը հաղթանակելու հնարավորություն ունի, վաճառողները որոշեցին ռիսկի դիմել և սպասել ընտրությունների արդյունքին, որպեսզի էկսցենտրիկ բիզնեսմենի հաղթանակի դեպքում փորձեն նրա նախկին ընտանեկան տունը վաճառել մոտավորապես 10 մլն դոլարով: Չնայած նրան, որ Թրամփը հաղթեց, սեփականատերերին չհաջողվեց այն վաճառել տասնապատիկ անգամ թանկ:

Իսկ այդ տան նոր սեփականատեր-ներդրողը դեռ հույսեր ունի մեծ գումարներ աշխատել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի մանկության տան միջոցով՝ նպատակ ունենալով աճուրդ անցկացնել Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:

Հիշեցնենք, որ խոսքը թյուդորական ոճով երկհարկանի տան մասին է՝ հինգ ննջասենյակներով և բուխարիով: Այն կառուցվել է 1940 թվականին Քվինսում՝ Դոնալդ Թրամփի հոր՝Ֆրեդ Թրամփի կողմից: 1950 թվականին, երբ Թրամփը չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց ավելի ընդարձակ տուֆից տուն: