Փորձագետները վկայում են, որ Լոնդոնում բնակարանների գինը շատ ավելի բարձր է քան երբևէ

22.12.2016
Փորձագետները վկայում են, որ Լոնդոնում բնակարանների գինը շատ ավելի բարձր է քան երբևէ

Ըստ բրիտանական Hometrack ընկերության տվյալների, այսօր Լոնդոնում բնակարանների գինը գերազանցում է բրիտանական մայրաքաղաքի բնակչի տարվա միջին աշխատավարձը 14,2 անգամ:

Այսպիսով, լոնդոնյան բնակարանների գինը ռեկորդային գների է հասել: Միևնույն ժամանակ բրիտանացիներին կրկնակի դժվար է բնկարան գնել Լոնդոնում, քան երկրի այլ քաղաքներում և շրջաններում: Լոնդոնցիները տարեկան միջինը աշխատում են 33720 ֆունտ ստերլինգ, իսկ այսօր բնակարանների միավորը արժե 482 800 ֆունտ:

Ֆինանսական ճգնաժամից հետո հիփոթեքային ցածր տոկոսադրույքները, բարձրացրել են բնակարանների գները՝ ստիպելով գնորդներին վարկեր վերցնել բնակարաններ գնելու համար: 2009 թվականից Լոնդոնում տները և բնակարանները թանկացել են 86%-ով, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկին:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդը հայտարարել էր, որ մինչև 2021 թվականը ավելի քան 3 մլրդ ֆունտ է հատկացվել մայրաքաղաքում 90 հազար ոչ թանկ շենք կառուցելու համար:

Միևնույն ժամանակ Լոնդոնի էլիտար թաղամասերում տների գները նվազում են: Օրինակ, 2016 թվականի երկրորդ քառյակի ընթացքում, տարեկան կտրվածքով, գները նվազել են 5.4%-ով: Իսկ ավելի թանկ թաղամասերում, մասնավորապես, Արևմտյան Քենինսգթոնում բնակարանների միջին գները նվազել են 12,3%-ով, իսկ Չելսիում՝ ավելի քան 10%:

Փորձագետները բացատրում են, որ դա կապված է ոչ այդքան Brexit-ի հետ, որքան 2014 թվականին դրոշմատուրքների բարեփոխումներով, որի հետևանքով մեծացել է հարկային ծանրաբեռնվածությունը այն գնորդների վրա, ովքեր 1 մլն ֆունտից ավելի արժողությամբ բնակարան են գնում: 2016 թվականի գարնանը, իշխանությունները, ևս 3%-ով  բարձրացրել են դրոշմատուրքերը, նրանց համար ովքեր գնել են երկրորդ բնակարանը: