Apple-ը թողարկման է պատրաստում նոր համակարգիչ

21.12.2016
Apple-ը թողարկման է պատրաստում նոր համակարգիչ

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ընկերության աշխատակիցներին հղած նամակում պատմել է, որ կորպորացիան թողարկման է պատրաստում սեղանի համակարգիչ, եւ այս սեգմենտը մեծ նշանակություն  ունի: Ուղերձը հրապարակվել է TechCrunch պորտալում: 

«Զանգվածային լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ հարցականի տակ են դնում մեր կողմնակցությունը սեղանի համակարգիչներին: Եվ ամեն տեսակ կասկածանքները փարատելու համար ես առավելագույնս անկեղծ կլինեմ. մեր պլաններում ապագայում մի քանի ցնցող դեսքթոփներ կան: Դրա համար ոչ ոք չպետք Է անհանգստանա»,- գրել է Քուկը:

Նա նաեւ պատմել է, թե հատկապես ինչն է Apple-ի հանգուցային տարբերությունը մյուս ընկերություններից: Քուկի կարծիքով՝ դա, առաջին հերթին, վերաբերմունքն է օգտատերերի նկատմամբ: Գլխավոր տնօրենը նշել է բժշկական մշակումների համար ResearchKit и CareKit ծառայությունները եւ Apple Watch-ի՝ որպես  ֆիզիկական ակտիվության պահպանման միջոցի հնարավորությունները: Նա համոզված է, որ այս ամենը կարող է «փոխել աշխարհը»: