Չինացի ներդրողները Լոնդոնում գնել են գյուղական փաբը, որտեղ գարեջուր է խմել ՉԺՀ-ի նախագահը

20.12.2016
Չինացի ներդրողները Լոնդոնում գնել են գյուղական փաբը, որտեղ գարեջուր է խմել ՉԺՀ-ի նախագահը

Չինական պետական Zhongfu Construction ընկերությունը իր «դուստր» Sino Fortone Investment ընկերության միջոցով ձեռք է բերել Plough at Cadsden փաբը Քեդսդեն գյուղում, որտեղ 2015 թվականի հոկտեմբերին, այդ ժամանակվա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ գարեջուր է խմել ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինը:

Plough at Cadsen բարը հիմնվել է 16-րդ դարում: Այն գտնվում է բրիտանական կառավարության ներկայացուցչի նստավայրից մի քանի րոպե երթևեկության հեռավորության վրա:

«Այս փաբը չինացի այցելուների համար իսկական տեսարժան վայր է դարձել, որտեղ ցանկանում են ծանոթանալ բրիտանական դասական խոհանոցին և գարեջրին, որը նաև համտեսել է իրենց երկրի նախագահը»- մեկնաբանել է այդ գործարքի միջնորդ Նեյլ Մորգանը:

«Անգլիական փաբի ձևաչափը ճանաչվածություն է ձեռք բերում ՉԺՀ-ում, իսկ դա լավագույն միջոցն է տարբեր երկրների ներկայացուցիչների միջև մշակութային և բարեկամական կապեր հաստատելու համար»- Լրագրողների հետ զրուցել է Sino Fortone-ի գործադիր տնօրեն Փիթեր Չանը:

Սի Ձինփինի անցյալ տարվա այցի շրջանակներում, Zhongfu Construction-ը Մեծ Բրիտանիայում մի քանի օբյեկտների կառուցման 6.6 մլրդ դոլլարի համաձայնություն է  ստորագրվել: