Չինաստանն անտեսանելի կամուրջ կկառուցի «Ավատարի» լեռներում

17.12.2016
Չինաստանն անտեսանելի կամուրջ կկառուցի «Ավատարի» լեռներում

Չինաստանում մտադիր են Չժանցզյացզեի լեռներում թափանցիկ կամուրջ կառուցել, այդ մասին հաղորդում է Daily Mail-ը: Կամրջի կաղապարը կկառուցեն հայելային չժանգոտվող պողպատից, իսկ հատակը կլինի սև քարից, որը խոնավանալիս անդրադարձնում է:

Այցելուների հարմարավետության համար կամուրջը բաղկացած կլինի անդրադարձի չափով տարբերվող երկու մասերից: Այցելուները նաև գիշերելու հնարավորություն կունենան լեռներում գտնվող երեք տաղավարներից մեկում:

 Դրանցից յուրաքանչյուրն ունի 360 աստիճան պանորամա: Նախատեսվում է կամրջի մոտ սրճարան կառուցել: Պարբերականում նշում են, որ կառույցի դիզայնը մշակել են Մարտին Դուպլանտյե (MDA) և Դաչան ընկերությունների ճարտարապետները:

Երկու լեռների միջև կամուրջը կարժենա ավելի քան 5 միլիոն դոլար: Չժանցզյացզեի լեռները ոգեշնչել են «Ավատար» ֆիլմի հեղինակներին, որի համար այն նաև «Ավատար» են անվանում: