Բնակելի համալիր Ճապոնիայում՝ սերտաճած կանաչ սարալանջի հետ
15.12.2016
Ճապոնական Տակամացու քաղաքում իսկական կանաչ «կղզյակ» է հայտնվել ասֆալտապատ փողոցների ներքո: Ճարտարապետներից մեկը հինգ տնից բաղկացած բնակելի համալիր է կառուցել, որը ինտեգրված է բնական սարալանջի հետ: Այս տների բնակիչները ականատես են լինում ոչ թե սովորական լանդշաֆտի, այլ իսկական կանաչ հյութեղ բուսականության:
Ճապոնացի ճարտարապետ Կեյտա Նագատան ավարտին է հասցրել բնակելի համալիրի կառուցումը, որը կոչվում է Գրինդո (Greendo): Այն բաղկացած է հինգ բնակելի տներից՝ թաքնված բնական սարալանջի մեջ:
Այդպիսի բնական ռելիեֆի շնորհիվ, մի տան տանիքը մյուսի համար որպես կտուր է ծառայում: Բացի այդ, բնական լանդշաֆտի մեջ ներկառուցված շինությունները օժտված են ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններով և պահպանում են կայուն ջերմաստիճան:
Կանաչ բուսականության տեսարանը փոխհատուցվում է տների լակոնիկ կահույքով, իսկ բետոնե պատերի սառնությունը հավասարակշռվում է բնական փայտից հատակով: Այդ տների կառուցումը կատարվում է էկոլոգիական բոլոր պահանջներին համապատասխան: