Նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգվում է

14.12.2016
Նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգվում է

 

Հարկային արտոնությունների փաթեթով նախատեսվում է երկարաձգել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը` 2017 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը, հնարավոր է, առանձին կատեգորիաների համար նախատեսի ավելի վաղ ժամկետներ, ինչի հնարավորությունն օրենքն ընձեռում է:

«Մենք, իհարկե, կարևորում ենք նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը, քանի որ մեր առաջիկա բարեփոխումները կապված են նաև առցանց եղանակով տեղեկատվության ստանալու հանգամանքի հետ: Այս փոփոխությունը թույլ կտա ընթացիկ հսկողության գործիքակազմը փոխարինել էլեկտրոնայինով», ասաց նա:

Միրումյանի ներկայացմամբ` հիմնական խումբը, որոնք դեռևս չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ իրենցից ներկայացնում են փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ, և որպեսզի այս գործընթացը սահուն կերպով իրականացվի նրանց համար,հնարավորություն նախատեսվում է ևս 1 տարով երկարաձգել այն: