Rolex ընկերությունը գերճշգրիտ ժամանակաչափ է ստեղծել

13.12.2016
Rolex ընկերությունը գերճշգրիտ ժամանակաչափ է ստեղծել

Շվեյցարիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:  

 

Մոդելը ներկայացված է երկու տարբերակով. սպիտակ ոսկուց 34 եւ 39 միլիմետր տրամագծով կորպուսով եւ հնգաշար ապարանջանով: Ժամացույցի զարդարանքի համար պահանջվել է 1,5 հազար ադամանդ: Oyster Perpetual-ի վրա տեղադրված է շափյուղյա ապակի՝ պաշտպանված քերծվածքների գոյացումից:

Rolex-ը Շվեյցարիայի լյուքս դասի ժամացույցներ արտադրող է: Ընկերությունը հիմնվել է 1905 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում: