Եվրասիական միությունը՝ ընդդեմ ինտերնետային առևտրի

06.12.2016
Եվրասիական միությունը՝ ընդդեմ ինտերնետային առևտրի

ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի հաստատումից հետո անդամ երկրների քաղաքացիների համար օտարերկրյա ինտերնետային խանութներից գնումների կատարումը կսահմանափակվի: Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո անմաքս առևտրի շեմը 1000 եվրոյից կիջեցվի 500 եվրո, իսկ այդ գումարը գերազանցելու դեպքում հարկ կլինի 30%-ի չափով մաքս վճարել: Ավելի ուշ շեմը կիջեցվի մինչև 200 դոլար, տեղեկացնում է Կոմերսանտը: Առաջին փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչև 2018 թվականի կեսեր:

Ըստ մաքսային օրենսգրքի՝ 200 դոլարը գերազանցող ապրանքի դեպքում մաքսը կկազմի 15%, սակայն ոչ պակաս քան 1 կգ համար 2 եվրո: Փոփոխությունները վերաբերելու են նաև ֆիզիկական անձանց կողմից ապրանքները սահմանով անցկացնելու ընթացակարգին: