Ոչ հերթ, ոչ էլ դրամարկղ. Amazon-ը բացել է ապագայի խանութը

06.12.2016
Ոչ հերթ, ոչ էլ դրամարկղ. Amazon-ը բացել է ապագայի խանութը

Amazon ընկերությունը պատրաստվում է հեղափոխություն անել առևտրի ոլորտում: Այն ներկայացրել է Amazon Go խանութը, որտեղ կարիք չկա հերթ կանգնել և դրամարկղում վճարել ապրանքի համար: Ընկերությունը նոր տեխնոլոգիա է ստեղծել, որն աշխատում է սմարթֆոնի հավելվածով: Խանութ մտնելով՝ հաճախորդը միացնում է Amazon Go հավելվածը, որը խանութում տեղադրված հատուկ ցուցիչների ու տվիչների միջոցով արձանագրում է հաճախորդի վերցրած ապրանքները, իսկ գանձումը կատարվում է վիրտուալ քարտային հաշվից: 

Համակարգը աշխատում է հետևյալ կերպ. հաճախորդը վերցնում է ապրանքները, որից հետո դրանք և գները հայտնվում են սմարթֆոնի էկրանին: Եթե հաճախորդը փոշմանել է, կարող է հետ դնել ապրանքը, և ծրագիրն այն կհանի ցանկից: Ապրանքներն ընտրելուց հետո հաճախորդը հաստատում է գնումը, իսկ ծրագիրը գումարը քաշում է վիրտուալ քարտից և ուղարկում կտրոնը: