13 հետաքրքիր փաստ Դուբայի անշարժ գույքի շուկայի մասին

02.12.2016
13 հետաքրքիր փաստ Դուբայի անշարժ գույքի շուկայի մասին

Համաշխարհային ասպարեզում Դուբայը դարձել է 21-րդ դարի ամենաուշագրավ ու անկայուն տնտեսությամբ քաղաքներից մեկը: Ինչպես գրում է Business Insider-ը՝ այն գլոբալ է, ծաղկող և խենթ:


Դուբայը հայտնի է նաև անշարժ գույքի իր շուկայով, որի գնային տատանումներն առավել ակնհայտ են վերջին տարիներին: Համենայն դեպս՝ փոքր տնտեսությամբ այս քաղաքը զարգացել է՝ դառնալով համաշխարհային քաղաք, որը ներկայանում է որպես Միջին Արևելքի գործարար ու մշակութային հիմնական կենտրոն:


Դուբայի տնտեսությունը զարգանում է հիմնականում զբոսաշրջության և անշարժ գույքի հիման վրա: Ստորև ներկայացնում ենք մի շարք առավել հետաքրքիր փաստեր Դուբայի մասին, որոնք անհավանական են թվում:

 

1. Աշխարհի ամեն 4 ամբարձիչից մեկը տեղակայված է Դուբայում: Այստեղ անշարժ գույքի ոլորտն այնքան արագ է զարգանում, որ աշխարհի ամբարձիչների 24 տոկոսը գործարկվում է Դուբայում:

2. Դուբայի արհեստական Արմավենիների կղզիները կառուցելու համար այնքան ավազ են ներկրել, որը կբավականեցներ 2.5 «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» լցնելու համար: Դուբայի Արմավենիների կղզին (Palm Islands) կառուցելու համար 94 մլն խորանարդ մետր ավազ է անհրաժեշտ եղել: Էմփայր Սթեյթ Բիլդինգ-ի մակերսը կազմում է 37 մլն խորանարդ մետր:

3. Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի ներսում այնքան ոսկի է կիրառվում, որը կբավականացներ «Մոնա Լիզայի» 46,265 դիմանկար պատելու համար: Բուրջ ալ-Արաբը զարդարված է 1,790 քառ. մետր տարածքով 24 կարատանոց ոսկյա թիթեղներով: «Մոնա Լիզայի» մակերեսը կազմում է 0.3869 քառ. մետր:

4. Դուբայի ոստիկանությունն իր մեկ մեքենայի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան կարժենար մեկ երեխայի դպրոց ուղարկելը: Դուբայի ոստիկանությունը համալրվել է շքեղ ու թանկարժեք սուպերքարերով, ինչպիսիք են՝ Ferrari FF ($500,000), Lamborghini Aventador ($397,000) և Aston Martin One-77 ($1.79 մլն) մոդելները:

5. Դուբայի բնակչության 85 տոկոսն օտարերկրացիներ են, որոնց մեծամասնությունը եկել է Հնդկաստանից, Պակիստանից և Բանգլադեշից՝ անշարժ գույքի ոլորտում աշխատելու համար:

6. Դուբայում 300 դոլար արժողությամբ ռոբոտները փոխարինում են անօրինական աշխատանք կատարող երեխաներին՝ ուղտերի մրցավազքում:

7. «Բուրջ Խալիֆա» աշտարակն այնքան բարձր է, որ դրա բնակիչներից ոմանք ստիպված են ավելի երկար սպասել Ռամադանի ժամանակ պասը դադարեցնելու համար: Աշտարակի բարձրությունը 828 մետր է, այն ունի 160 բնակելի հարկ: 150 հարկից վերև բնակվողներն ավելի երկար են տեսնում արևը, քան Դուբայի մյուս բնակիչները:

8. Եթե «Բուրջ Խալիֆան» գտնվեր Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաքում, ապա այն հնարավոր կլիներ տեսնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից: Աշտարակը երևում է 95 կմ հեռավորությունից, իսկ այս երկու քաղաքի միջև հեռավորույթունը 84 կմ է:

9. Դուբայը վերահսկվող կլիմայով առաջին քաղաքն է կառուցում, որը 2.25 անգամ Մոնակոյից մեծ կլինի: Քաղաքը կզբաղեցնի 450 քառ. կմ տարածք: Մոնակոյի տարածքը կազմում է 202 քառ. կմ:

10. 2015-ին Դուբայն ավելի շատ զբոսաշրջիկների է հյուրընկալել, քան Չինաստանի Շենժեն քաղաքի բնակչությունն է: 10,357,938 բնակչությամբ Շենժենը Չինաստանի ամենաշատ բնակեցված և աշխարհի 12-րդ ամենաշատ բնակեցված քաղաքն է:

11. Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի տարածքի 39 տոկոսը բնակեցված չէ:

12. Դուբայում այնքան նավթ է արտադրվում, որով օրական հնարավոր կլիներ 4.5 օլիմպիական լողավազան լցնել: Դուբայն օրական 50-70000 բարել նավթ է արտադրում:

13. Դուբայի պաշտոնապես գրանցված 4 միլիարդատիրոջ ընդհանուր հարստությունը հավասար է Հոնդուրասի ՀՆԱ-ին, որը կազմում է 18.8 մլրդ դոլար, իսկ մեծահարուստների կարողությունը Forbes-ի տվյալներով՝ 18.7 մլրդ դոլար: