Չինացիները 3D տեխնոլոգիայով երկհարկանի տուն են տպել (լուսանկարներ)
01.07.2016
Եռաչափ տպման տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է մարդու գործունեության ամենատարբեր ոլորտներում`նորաձևությունից մինչև բժշկություն և շինարարություն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, շինարարության բնագավառում 3D տպման տեխնոլոգիայի հարցում առավել մեծ հաջողությունների են հասել չինացիները, ովքեր կարողացել են այս մեթոդով երկհարկանի տուն տպել:
Նշվում է, որ ընդարձակ շինությունը կանգնեցնելու համար չինացիներից պահանջվել է ընդամենը 45 օր: Մասնագետների խոսքերով` իրենք կիրառել են բարձրորակ տպիչներ, որոնց շնորհիվ կառուցել են բավական ամուր` 2.4 մ հաստությամբ և մոտ 3 մ բարձրությամբ պատեր:
Հետաքրքրական է, որ տպման տեխնոլոգիայի շնորհիվ տան կառուցման աշխատանքներում մարդկային միջամտությունը խիստ սահմանափակ է եղել: