ԵՀԿ–ն հաստատել է որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքերի մասին նախագիծը

04.06.2016
ԵՀԿ–ն հաստատել է որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքերի մասին նախագիծը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է ԵՀԿ խորհրդի որոշման նախագիծը հյութերի որոշ տեսակների, պոլիուրետանից պատրաստված ապրանքատեսակների, սառնարանների ու շարժիչավոր փոխադրամիջոցների նկատմամբ ներկրման մաքսատուրքերի դրույքների սահմանման մասին, ասված է հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության մեջ: Ենթադրվում է, որ մաքսատուրքերը գործելու են 2016-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017-ի օգոստոսի 31-ը:

Նախագիծը ենթադրում է մասնավորապես արժեքի 10 տոկոսի չափով դրույքներ խտացված հյութերի նկատմամբ (որոնք արժեքը գերազանցում է 30 եվրոն 100 կգ   զանգվածի համար և որոնք 40 կգ-ից ոչ ավել տարողությամբ տակառներով, ցիստեռներով, ֆլեքսի տարրաներով են)

6.5 տոկոսի չափով տուրքեր է ենթադրվում սահմանել պոլիուրետանից պատրաստված ճկուն պլաստմասե ապրանքատեսակների համար, 12 տոկոս՝ սեղանի ձեւով սառնարանների համար, նաեւ 10 տոկոս՝ մինչ այդ շահագործված ավտոբուսների համար, որոնք նախատեսված են ավելի քան 120 մարդու տեղափոխման համար ու որոնց արտադրման պահից առնվազն 5 բայց առավելագույնը 7 տարի է անցել:

Շահագործված բեռնատար փոխադրամիջոցներից, որոնց արտադրությունից առնվազն 5 եւ առավելագույնը 7 տարի է անցել եւ որոնք նախատեսված են ավելի քան 20 տոննա քաշով բեռերի համար, գանձվելու է արժեքի 10 տոկոսի չափով մաքսատուրք: