Ռուսները Թուրքիայում ինտենսիվորեն վաճառում են իրենց անշարժ գույքը
03.06.2016
Սիրիայում ռուսական օդանավը թուրքական զինուժի կողմից խոցվելուց հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ վաճառում են Թուրքիայում ձեռք բերած անշարժ գույքը։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ ռուսները Բոդրում հանգստավայրում գտնվող բազմաթիվ առանձնատներ ու բնակարանները ինքնարժեքից ցածր գներով վաճառքի են հանել:
Նշվում է, որ բազմաթիվ ռուսներ, տեսնելով, որ չեն կարողանում նույնիսկ շուկայականից ցածր գնով վաճառել, սկսել են երկարաժամկետ վարձակալությամբ հանձնել իրենց տները, քանի որ այլեւս չեն նախատեսում հանգստանալ Թուրքիայում։