Երեւանի Կենտրոնում երեք սենյականոց բնակարանի միջին գինը գերազանցում է 100 հազար դոլարը (գրաֆիկ)

30.05.2016
Երեւանի Կենտրոնում երեք սենյականոց բնակարանի միջին գինը գերազանցում է 100 հազար դոլարը (գրաֆիկ)

Նախկինում հրապարակված տեղեկատվությունում ներկայացրել էինք Երեւանի բնակարանների՝ 1 ք.մ.-ի միջին գները: Հասկանալի է, որ միջինացված տվյալները գների մասին լիարժեք պատկերացում չէին տալիս: Այս բացթողումը լրացնելու նպատակով տվյալները տարբերակել էինք սենյակների քանակով, ինչպես նաեւ հաշվարկել բնակարանների միջին գինը:

Հիշեցնենք, որ որպես հաշվարկային բազա վերցրել էինք բնակարանների վաճառքի մասին «Գինդ» շաբաթաթերթի մայիսյան համարներից մեկի հրապարակումները: Այսինքն՝ տվյալները չեն ներառում մայրաքաղաքի բնակարանների վաճառքի ամբողջ շուկան:

Բացի այդ, չէինք դիտարկել այն բնակարանները, որոնց վաճառքի մասին հայտարարությունում բացակայում էին գինը կամ բնակմակերեսը: Արդյունքում ընտրվել էր շուրջ 750 հայտարարություն:

Ներկայացվող աղյուսակում ներկայացված են մեկ, երկու եւ երեք սենյականոց բնակարանների գներ՝ Երեւանի վարչական տարբեր շրջանների կտրվածքով: Դիտարկելով այս ցուցանիշները՝ հարկավոր է հաշվի առնել, որ հայտարարություններում գները վերջնական չեն, քանի որ առքուվաճառքի ընթացքում վաճառողը կարող է նվազեցնել նախապես նշած գինը:

Նախկինումհրապարակված տեղեկատվությունումներկայացրել էինք Երեւանի բնակարանների՝ 1 ք.մ.-ի միջին գները: Հասկանալի է, որ միջինացված տվյալները գների մասին լիարժեք պատկերացում չէին տալիս: Այս բացթողումը լրացնելու նպատակով տվյալները տարբերակել էինք սենյակների քանակով, ինչպես նաեւ հաշվարկել բնակարանների միջին գինը: