Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատունը գնահատվել է 60 միլիոն դոլար
10.01.2018
Եթե ցանկանում եք սովորել փող աշխատել, ապա սովորեք Քիմ Քարդաշյանից ու Քանյե Ուեսթից։
2017 թվականին աստղերը գնել էին 20 մլն դոլար արժողությամբ նոր առանձնատուն: Այնտեղ են տեղափոխվել միայն մի քանի շաբաթ առաջ՝ այդ ամբողջ ժամանակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
Տան վրա 37-ամյա հայուհին եւ 40-ամյա ռեփերը ծախսել են շուրջ 20 մլն դոլար:
TMZ-ը գրում է, որ եթե Քիմը եւ Քանյեն հանկարծ ցանկանան վաճառել իրենց առանձնատունը հիմա, ապա այն արդեն 60 մլն դոլար արժի շուկայում: Ճիշտ է՝ զույգը այդպիսի ցանկություն հստակ չի արտահայտել։
Նշենք, որ առանձնատանը կան հսկայական երաժշտական ստուդիա, մի քանի ննջասենյակներ ու լողասենյակներ, սպա, գեղեցկության սրահներ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբելի հրապարակ։