Լուժկովի կինը Նյու Յորքում 10 մլն դոլարի անշարժ գույք է գնել

22.04.2016
Լուժկովի կինը Նյու Յորքում 10 մլն դոլարի անշարժ գույք է գնել

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը, Forbes ամսագրի վարկածով՝ ամենահարուստ ռուսաստանցի կինը՝ Ելենա Բատուրինան, Նյու Յորքում շենքերի համալիր է գնել: Բատուրինայի մամուլի ծառայության հաղորդմամբ, դրա համար ընդհանուր առմամբ 10 մլն դոլարի ներդրում է կատարվել:

Ըստ Gazeta-ի, գրասենյակային շենքերի համալիրը գտնվում է Բրուքլինում, Barclay's Centre համալիրի հարեւանությամբ, որը Brooklyn Nets բասկետբոլի թիմի եւ New York Islanders հոկեյի ակումբի մարզահամալիրն է:

Շենքերը համարվում են կոմերցիոն անշարժ գույք, սակայն Բատուրինայի ընկերությունը դիտարկում է դրանց այլ դասակարգում տալու հնարավորոթյունը: