Պաշտոնյա. Աշխատանքային օրենսգրքում կհստակեցնեն արձակուրդի իրավունքը

13.05.2015
Պաշտոնյա. Աշխատանքային օրենսգրքում կհստակեցնեն արձակուրդի իրավունքը

Աշխատանքային օրենսգրքում կհստակեցնեն արձակուրդի իրավունքը։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերով նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։ Այս եւ այլ փոփոխությունների նախագիծը արժանացել է կառավարության հավանությունն ու ուղարկվել խորհրդարան։

Աշխատանքային պայմանագրում պետք է հստակ նշված լինի, թե ինչ արձակուրդ է հասնում աշխատողին՝ սովորական, լրացուցիչ, թե երկարացված, եւ աշխատանքի որ տեսակի հիման վրա, նշել է Ավետիսյանը։ Նա նաեւ նշել է, թե աշխատակցին պետք է գրանցեն աշխատանքի ընդունելու առաջին իսկ օրը։