Լիբանանում՝ ծովի հատակին, Ցեղասպանության զոհերի խաչքար են տեղադրել (ֆոտո)

12.05.2015
Լիբանանում՝ ծովի հատակին, Ցեղասպանության զոհերի խաչքար են տեղադրել (ֆոտո)

Լիբանանում ՀՀ դեսպանատան, Լիբանանում  Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի եւ հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքի հովանու ներքո  դայվինգ ակումբի անդամները մայիսի 10-ին Բեյրութի հյուսիսային առողջարաններից մեկի լողափին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշաքար խաչքարը տեղադրվել է ծովի հատակին։ 

Խաչքարը տեղադրվել է Միջերկրական ծովում՝ 35 մ խորության վրա՝ ի հիշատակ նրանց, ովքեր 1915թ. Ցեղասպանության ժամանակ խեղդվել են ծովերում կամ գետերում։ Այս մասին տեղեկացնում է aypoupen.com-ը։