Աշխարհի ամենահարուստ մարդիկ միասին 3 տրիլիոն դոլարի անշարժ գույք ունեն

04.05.2015
Աշխարհի ամենահարուստ մարդիկ միասին 3 տրիլիոն դոլարի անշարժ գույք ունեն

Աշխարհի ամենահարուստ մարդիկ միասին 3 տրիլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունեն: Տվյալը հրապարակել է սինգապուրական Wealth-X խորհրդատվական ընկերությունը և Sotheby’s International Realty կազմակերպությունը, տեղեկացնում է Slon.ru-ն:

 

Հետազոտության հեղինակները հաշվել են 30 միլիոն դոլարից ավելի մաքուր ակտիվներ ունեցող մարդկանց անշարժ գույքը: Աշխարհում 211 հազար մարդ կա, ովքեր այդքան ակտիվներ ունեն: Այս մարդիկ ընդհանուր 29.7 տրիլիոն դոլարի ակտիվներ ունեն:

 

Նրանցից յուրաքանչյուրը միջինը 2.7 բնակելի օբյեկտ ունի, որոնցից օգտվում են հենց իրենք: Աշխարհի ամենահարուստ մարդկանց 2-րդ կացարանը սովորաբար հիմնականից թանկ է 45%-ով և կրկնակի գերազանցում է մակերեսով:

 

Միլիարդատերերն իրենց պատկանող 4 օբեյկտներից մեկը 3 տարին մեկ փոխում են: